Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է (Տեսանյութ)
22/05/2026 11:37

Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է (Տեսանյութ)

Մայիսի 22-ին աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Այս կարևոր իրադարձության շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Սևանա լճում իշխան ձկան պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որի շրջանակում այսօր Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար իշխանի մանրաձուկ։

Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ բացթողումների ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 1 միլիոնի»։

Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է (Տեսանյութ)