.jpg)
Հարցված քաղաքացիների 28.9 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ ՔՊ-ին
Հանրային կարծիքի վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում շարունակում է բարձր մնալ քաղաքական ուժերի նկատմամբ անվստահությունը։
«MPG/Gallup International»-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ հարցվածների 8.6 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 3.4 տոկոսն էլ՝ դժվարացել։
28.9 տոկոսը պատասխանել է, որ ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 14.9-ը՝ «Ուժեղ Հայաստանին», 12.1-ը՝ «Հայաստան» դաշինքին, 8.7-ը՝ ԲՀԿ-ին, 5.8-ը՝ «Միասնության թևեր»-ին։
