Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողություններում. վարչապետ
22/05/2026 10:04

Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողություններում. վարչապետ

Մինչև հիմա ավիացիոն սև ցուցակում ենք և մեզ չի հաջողվում դրանից դուրս գալ, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, սակայն դա չի նշանակում, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ կա։

Անդրադառնալով հայ ռուսական հարաբերություններին՝ Փաշինյանը նշեց. «Հասկանում եմ, որ այդ հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Բայց, ինչպես ասել եմ, մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավել ևս՝ չենք կռվելու, քանի որ դա անլուրջ է։ Ռուսաստանը գերտերություն է, որին պետք է վերաբերվել հարգանքով և մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք մենք վերաբերվում հարգանքով։ Էլի եմ ասել, որ Հայաստանը երբեք ներգրավված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրավված չի և չի էլ լինելու»։