Ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը պիտի չգար Հայաստան. ես ասել եմ՝ Ուկրաինայի հետ կապված հարցերում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ. Փաշինյան
22/05/2026 10:08

Ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը պիտի չգար Հայաստան. ես ասել եմ՝ Ուկրաինայի հետ կապված հարցերում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ. Փաշինյան

Ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը պիտի չգար Հայաստան, Հայաստանը, երբ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէ՞ր գնում Ռուսաստան, կամ ՌԴ նախագահը չէ՞ր գնում Ադրբեջան, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եղե՞լ է մի դեպք, երբ մենք ասենք՝ ինչի՞ է Ադրբեջանի նախագահը գնում ՌԴ կամ հակառակը։ Դեռ 2022 թվականին ասել ենք, որ Ուկրաինայի հետ կապված հարցերում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ։ Ուկրաինան պետություն չի՞․ Ուկրաինան ՄԱԿ-ի անդամ պետություն է, եվրոպական քաղաքական անդամ-պետություն է»,-հավելեց նա։

Ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը պիտի չգար Հայաստան. ես ասել եմ՝ Ուկրաինայի հետ կապված հարցերում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցը չէ. Փաշինյան