.jpg)
Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծելու շանս կա
Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում դրական տեղաշարժի մասին։ Խոսքը, սակայն, վերջնական պայմանավորվածության մասին չէ։
«Իրանի և Միացյալ նահանգների տեսակետները մոտեցել են իրար, բայց ոչ թե համաձայնության հասնելու, այլ եղած տարաձայնությունները լուծելու իմաստով»,- այսօր այս առնչությամբ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Կողմերի տեսակետները համընկել են տարաձայնությունները լուծելու հնարավորության շուրջ»,- մասնավորապես, ասել է Բաղային, ում խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռուստատեսությունը։