Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
23/05/2026 16:52

Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդու համար անհարմար է լինելու, որ գոնե մի քանի օր չի նստել, քարոզարշավի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մի քանի անգամ արդեն նստել, հելել եմ, նստած-հելած տղա եմ»,- նշել է Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդն ընդգծել է՝ եթե նայենք մասնակից խոշոր ուժերի ցուցակներին, ապա կտեսնեք՝ քանի հոգի են այսօր բանտերում կամ տնային կալանքի տակ։

«Մենք հիմա մրցում ենք եկեղեցու հետ՝ ավելի շատ Սրբազա՞ն, թե՞ քաղաքական գործիչ է այս վիճակում հայտնվել»,- հավելել է Քոչարյանը։

Նստած-հելած տղա եմ . Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)