Կկալանավորվի՞ Անդրանիկ Թևանյանը. ժամը 12։00-ին դատական նիստ է հրավիրվել
23/05/2026 08:36

Կկալանավորվի՞ Անդրանիկ Թևանյանը. ժամը 12։00-ին դատական նիստ է հրավիրվել

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։

Նրա խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ԿԸՀ-ն տվել էր համաձայնությունը։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:

Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն:

Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Կկալանավորվի՞ Անդրանիկ Թևանյանը. ժամը 12։00-ին դատական նիստ է հրավիրվել