.png)
23/05/2026 19:48
Թրամփը Մերձավոր Արևելքի քարտեզն է հրապարակել, Իրանի հատվածը՝ ԱՄՆ դրոշի գույներով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում Մերձավոր Արևելքի քարտեզի պատկերն է հրապարակել, որում Իրանի հատվածը ամերիկյան դրոշի գույներով է ներկված։

Մերձավորարևելյան տարածաշրջանի քարտեզի նկարը վերնագրված է. «Մերձավոր Արևելքի միացյալ նահանգնե՞ր»։
Ընդ որում, նկարում միայն Իրանի հատվածն է ԱՄՆ դրոշի գույներով ներկված։
Թրամփը հավելյալ բացատրություն չի տվել՝ ինչի կապակցությամբ է այդպիսի նկար հրապարակել։