Դանակահարել են Աբովյանի ծննդատան նախկին տնօրենին
23/05/2026 21:28

Դանակահարել են Աբովյանի ծննդատան նախկին տնօրենին

Այսօր  վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։

Վիրավորին՝ Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանին տեղափոխել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները  ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև վիճաբանությունը հացկերույթ է եղել, ապա ավտոլվացման կետ են իջել և սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։