«Մեր երկիրը ներկայացնող սուտխոսանները թող գան, ցույց տանք՝ ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը, օրական քանի հարյուր հազար ծաղիկ ենք թափում». Ծաղկաբույծ Արտակ Թովմասյան (Տեսանյութ)
23/05/2026 20:22

«Մեր երկիրը ներկայացնող սուտխոսանները թող գան, ցույց տանք՝ ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը, օրական քանի հարյուր հազար ծաղիկ ենք թափում». Ծաղկաբույծ Արտակ Թովմասյան (Տեսանյութ)

Ջերմոցատեր, ծաղկաբույծ Արտակ Թովմասյանն այսօր կոչ արեց բոլոր տուժած ջերմոցատերերին ու ծաղկաբույժներին միավորվել, ցույց տալ՝ որքան կորուստ են կրում իրենք օրական՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, գյուղմթերքի արտահանման սահմանափակումների պատճառով։

«Ես մեր երկիրը ներկայացնող սուտխոսաններին հրավիրում եմ Զվարթնոց համայնք, թող գան, ես ցույց տամ իրենց՝ ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը։

Այսօր բոլոր ջերմոցատերերը կանգնած են մեծ խնդրի առաջ։

Ես կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին՝ միավորվենք ու ցույց տանք, թե օրական քանի հարյուր  հազար ծաղիկ ենք թափում։ Բառիս բուն իմաստով՝ թափում»,- ասաց Թովմասյանը։

Նա նաև հիշեցրեց երկու փաստ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այսօր գյուղացուն, ջերմոցատերերին, ֆերմերներին խոստանում է գյուղմթերքի երաշխավորված մթերում և իրացում։ Բացի այդ, տարիներ առաջ նույնպես Սամվել Կարապետյանը նպաստել է այդպիսի մի խնդրի լուծմանը.

«Տարիներ առաջ, երբ թուրքերը Մոսկվայում չէին թողնում, որ մեր ծիրանը ծախվեր, միակ մարդը, որը կանգնեց հայ գյուղացու կողքին, որ մեր ծիրանը չփչանա, և մեր ֆերմերները խոշոր գումարներ չկորցնեն, Սամվել Կարապետյանն էր. անվճար տրամադրեց իր տարածքն ու կոչ արեց բոլոր հայերին գնեն, որ մեր ծիրանը չփչանա։ Մեր մոսկվաբնակ հայերն էնպես համախմբվեցին, որ օրական վաճառվում էր 7 «ֆուռ» ծիրան»։

«Մեր երկիրը ներկայացնող սուտխոսանները թող գան, ցույց տանք՝ ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը, օրական քանի հարյուր հազար ծաղիկ ենք թափում». Ծաղկաբույծ Արտակ Թովմասյան (Տեսանյութ)