Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ
23/05/2026 12:11

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, այս մասին Aysor.am-ին հայտնել են կոմիտեից։

«13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։