.png)
Ընտրողներին պետք է պատրաստել հաղթանակի, բայց նաև խոսել անցանկալի ելքի և դրանից հետո քայլերի մասին. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը IRI-ի վերջին հարցումներին ու ընտրապայքարին է անդրադարձել.
«IRI-ի վերջին հարցումներում ամենաուշագրավ թիվը, թերևս, հետևյալն է․ փետրվարից մինչև մայիս ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնողների թիվն աճել է որոշակի տոկոսով և գրեթե նույն չափով աճել են նաև իշխանության օգտին քվեարկելու պատրաստ քաղաքացիների թվերը ։ Այսինքն՝ այս պահին բարձր մասնակցությունը եթե լինելու է, ապա՝ կոնսոլիդացված իշխանական ընտրազանգվածի լիդերությամբ: Ընդդիմությունն էլ փորձում է ամեն բան անել իր ընտրազանգվածին կոնսոլիդացնելու և ընտրության տանելու համար, ինչը կենսական է: Բայց մեթոդաբանության արդյունավետությունը հարցեր է առաջացնում: «Յախք էս ինչ կեղտոտ պադյեզդա» հոգեբանական- կոգնիտիվ դրսևորումներից պետք է հրաժարվել: Քննադատելով Փաշինյանի «կուկուռուզը» կամ «պեռաշկին», անուղղակի քննադատում եք բազմաթիվ մարդկանց ու վանում ձեզնից, ձեր « մաքրակենցաղությունից», «մենք ձեզնից լավն ենք» թեզը չի հաղթի «ես ձեզնից մեկն եմ» արժանահավատ թեզին: Կենտրոնանալով խոսույթի վրա՝ վանում եք այդպես խոսողներին, մոլորվում եք, եթե մտածում եք՝ վերջին օրերի պահվածքի պատճառով նրանից ընտրազանգված է կորել :
Ընդդիմադիր ընտրողին կոնսոլիդացնելու ժամանակ դեռ կա` եթե կա գիտակցում՝ ինչ անել ու ինչպես: Եթե կա օրակարգ, եթե կա իրականության գիտակցում ու ընդունում: Փոփոխությունը սկսվում է իրականությունը ընդունելուց: Մերժել մեզ համար ցանկալի իրողությունը հերքող որևէ բան` հարցում, կարծիք, տեսակետ, օգտակար չէ, ավելին` կործանարար է:
Ի դեպ, սեփական ընտրողներին պետք է պատրաստել հաղթանակի, բայց նաև խոսել անցանկալի ելքի և դրանից հետո քայլերի մասին: Մանդատները վերցնելուց և ինչ անելուց մինչև չվերցնել արծրունական խոսույթի հետևանքները բոլորն են զգացել մաշկի վրա: Հիասթափություն, կոտրվել, ապատիա: Ուստի ընտրության ժամանակ` ինչպես պատերազմում` չափը չանցնել ո՛չ ոգևորելուց, ո՛չ դժվար խոսակցությունից: Հունիս 7-ից հետո էլ կյանք կա: Պետք է գործել այդպես: Օրակարգ, բանաձև, ինքնազոհողություն:
Հ.Գ. Ես որևէ հարցման բացարձակ թվերը հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց տողատակերը, տենդենցները կարդալու ունակ եմ: Ուստի հարցման արժանահավատության մասին քննարկումը իմաստ չունի։
Հ.Գ. նկարը` ուշադրության համար»։
