«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր հրապարակումը
23/05/2026 08:19

«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր հրապարակումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ և գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։ Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապաքաղաքական պետք է լինի, թե՞ հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է՝ չէ՞ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել, և այդ 2 բառը նրանց ավելի շատ է սազում։ 

Ի դեպ, մինչ իշխանափոխությունը Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին՝ կրթական համակարգը կուսակցականացնելու համար, և խոստանում, որ բուհերն ապաքաղաքական կդարձնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում 
 

«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր հրապարակումը