ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը խոսել է գերիների հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին
24/05/2026 09:19

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը խոսել է գերիների հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը մասնակցեց «Քաղաքացիական անձանց պաշտպանությունը զինված հակամարտություններում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։

«Անհանգստությամբ նշելով ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին՝ Ժիրայր Անանյանը հավելեց, որ միջազգային մարդասիրական մուտքի մերժումն՝ այդ թվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար, միջազգային ներկայության կրճատումը և ազատ մամուլի ու անկախ քաղաքացիական հասարակության ձայների ճնշումը դժվարացնում են տուժած բնակչության պաշտպանության կարիքների հասցեագրմանը միտված ջանքերը։

Նշյալի համատեքստում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՄԱԿ, վերջինիս մասնագիտացված կառույցների և ԿԽՄԿ հետ համագործակցությամբ, շարունակել է հասցեագրել տուժած բնակչության՝ ներառյալ ավելի քան հարյուր հազարավոր փախստականների առջև ծառացած հումանիտար հետևանքները։

Ամփոփելով՝ ընդգծվեց, որ իրավական պարտավորությունների և գործնական իրողությունների միջև անդունդը կարող է նեղացվել միայն ՄԱԿ ԱԽ և միջազգային հանրության համակարգված և սկզբունքային ներգրավվածության միջոցով»։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը խոսել է գերիների հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասին