.jpg)
Մասյացոտնի թեմի քահանաներով համախմբված ենք Ռուբեն Սրբազանի շուրջ, դժվարությունները հաղթահարվելու են. Տեր Արծրուն (տեսանյութ)
Միածնաէջ Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
Եպիսկոպոսության աստիճան շնորհվեց նաև Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին։
Մասյացոտնի թեմի քահանաներն ու հավատացյալներն ուխտավորաբար եկել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրությանը։
Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ եպիսկոպոսները եղել են Հայ առաքելական սուրբ եկեղեցու հիմնասյուները։
Մասյացոտնի թեմի քահանաներով համախմբված են Ռուբեն Սրբազանի շուրջ։
«Թեմում տիրում է եղբայրական ոգի, միասնականություն, իսկ դժվարությունները Տիրոջ կամքով հաղթահարվելու են»,- նշեց Տեր Արծրունը։