Սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) հատվածի վերականգնումը, և երկաթուղին բացվելու է․ Փաշինյան (Տեսանյութ)
24/05/2026 14:29

Սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) հատվածի վերականգնումը, և երկաթուղին բացվելու է․ Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Շիրակում խոսել է երկաթուղու բացման մասին։ Նա տեղեկացրել է․

«Առաջիկայում մենք սկսելու ենք Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա (Թուրքիա) հատվածի վերականգնումը։ Թուրքիայի  կողմից արդեն սկսվել է, և երկաթուղին բացվելու է։ Մենք նաև  Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու»։

Փաշինյանը նաև հավելեց․

«Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնսեցիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու, երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք և երկաթուղին բացվելու է»։