.jpg)
Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը հանել Է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրից
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբերյալ, սակայն նավագնացության վերսկսման ժամանակացույցը դեռ անորոշ է, հաղորդում է The New York Times-ը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանի հետ ժամանակավոր միջուկային համաձայնագիր կնքելու մեծ հավանականություն կա։ Նա կրկնել է, որ նախագահ Թրամփը «չի շտապում` կա՛մ մենք լավ համաձայնագիր ունենք, կա՛մ ստիպված կլինենք այլ ճանապարհով գնալ»։
Իրանը Հորմուզի նեղուցի կառավարումը հանել Է ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ հարցերը կլուծեն ափամերձ երկրները։