.jpg)
25/05/2026 09:20
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Մայիսի 25-ին ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է։