Այստեղ տղամարդկություն, թասիբ, նամուս ունեցող իշխանություն չկա. Թաթոյան
25/05/2026 12:13

Այստեղ տղամարդկություն, թասիբ, նամուս ունեցող իշխանություն չկա. Թաթոյան

Այստեղ տղամարդկություն ունեցող իշխանություն չկա ընդհանրապես, թասիբ, նամուս ունեցող իշխանություն չկա, այս իշխանությունը հենվում է իրեն ցանկալի օտարների վրա, լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

«Ասում են, թե եվրոպամետ են, ամերիկամետ են... տո դուք ընդհանրապես ի՞նչ կապ ունեք Եվրոպայի հետ։ Ձեզ համար ամենակարևորը ձեր բնազդն է։

Մենք պետք է դուրս գանք այն վանդակից, որում մեզ գցել է այս իշխանությունը։ Փաշինյանը խորամանկի պես այս  ամեն ինչը մշակել ու գնում է առաջ՝ հանուն իր քաղաքական շահերի։ Մենք ունենք Ադրբեջանի պրոքսի իշխանություն»,-ասաց Թաթոյանը։

Այստեղ տղամարդկություն, թասիբ, նամուս ունեցող իշխանություն չկա. Թաթոյան