.jpg)
Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղային
Երեկ՝ մայիսի 24-ին, միջնորդություն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։
Ձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրենց ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հայկ Ղ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ։