.jpg)
Նիկոտինի մատակարարման ամենահայտնի ձևերը. ի՞նչ պետք է իմանալ
Նիկոտինը բնական ծագում ունեցող ալկալոիդ է, որը մեծապես ասոցացվում է ծխախոտի օգտագործման հետ։ Սակայն այսօր այն կարող է մատակարարվել տարբեր ձևերով՝ օգտագործելով ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական տեխնոլոգիաներ։ Այս տարբերակները տարբերվում են իրենց գործարկման մեխանիզմով, օգտագործման ձևով և այն նյութերով, որոնց ազդեցությանը կարող է ենթարկվել օգտագործողը։ Յուրաքանչյուրն ունի իր գործառնական առանձնահատկությունները, և դրանց տարբերությունների հասկանալը կարևոր է ինչպես հանրային առողջության, այնպես էլ կարգավորման տեսանկյունից։
Ստորև ներկայացված է նիկոտինի մատակարարման ամենատարածված համակարգերի ակնարկը՝ դրանց հիմնական առանձնահատկություններով։
Նիկոտինի փոխարինման թերապիա
Այս միջոցները ապահովում են նիկոտինի վերահսկվող և աստիճանական մատակարարում՝ առանց ծխախոտի օգտագործման։ Դրանք օգնում են նվազեցնել ծխելու ցանկությունը և կիրառվում են որպես ժամանակավոր աջակցություն՝ ծխելը թողնելու ծրագրերի շրջանակում։
- Ներառում է սպեղանի, մաստակ, ինհալյատորներ և սփրեյներ
- Նիկոտինը մատակարարվում է վերահսկվող չափաբաժիններով
- Չի ներառում ծխախոտ և այրում
Սիգարետ
Սիգարետը նիկոտին ստանալու ամենաավանդական, ամենատարածված և միաժամանակ ամենավտանգավոր ձևն է։ Այն աշխատում է այրման սկզբունքով՝ ծխախոտը վառվում է, և առաջացած ծուխը ներշնչվում է։
- Այրման արդյունքում ձևավորվում են հազարավոր քիմիական նյութեր
- Նյութերի զգալի մասը թունավոր կամ քաղցկեղածին է
- Ծուխը արագ ներթափանցում է թոքեր և արյուն
- Ծխախոտի այրման արդյունքում առաջանում է խեժ և ածխածնի մոնօքսիդ
Կարևոր տարբերություն՝ սիգարետը ներառում է այրում, որը հանդիսանում է վնասակար նյութերի հիմնական աղբյուրը։
Սնուս
Սնուսն անծուխ ծխախոտային արտադրանք է, որն ունի ավելի քան մեկդարյա պատմություն և լայնորեն օգտագործվում է հատկապես Շվեդիայում։ Այն պատրաստվում է խոնավ, մանրացված ծխախոտից օգտագործվում է բերանի միջոցով։
- Պարունակում է ծխախոտ
- Տեղադրվում է վերին շրթունքի տակ՝ փոքր բարձիկի ձևով
- Չի ենթադրում այրում և չի արտադրում ծուխ
- Նիկոտինը ներծծվում է բերանի լորձաթաղանթի միջոցով՝ սովորաբար մի քանի տասնյակ րոպեների ընթացքում
Կարևոր տարբերություն՝ օգտագործման ընթացքում բացակայում է այրումը, ինչը փոխում է օգտագործողի առողջությանը հասցված ազդեցությունը ինչպես նաև առհասարակ փորձառությունը։
Նիկոտինային բարձիկներ
Վերջիններս նույնպես օգտագործվում են բերանի միջոցով, բայց չեն պարունակում ծխախոտի տերև։ Դրանք փոքր, չափաբաժնավորված պարկեր են, որոնք պատրաստվում են բուսական ծագման նյութերից (օրինակ՝ ցելյուլոզա) և պարունակում են նիկոտին, համային հավելումներ և այլ օժանդակ բաղադրիչներ։
- Չեն պարունակում ծխախոտի տերև
- Պատրաստվում են բուսական ծագման նյութերից (օրինակ՝ ցելյուլոզա)
- Պարունակում են նիկոտին և համային հավելումներ
- Օգտագործվում են՝ տեղադրելով լնդի և շրթունքի միջև
- Չի ենթադրում այրում և չի արտադրում ծուխ
Կարևոր տարբերություն՝ օգտագործման ընթացքում բացակայում է այրումը, ի տարբերություն սնյուսի Չի պարունակում ծխախոտի տերև։
Ծխախոտի տաքացման համակարգեր
Ծխախոտի տաքացման համակարգերը էլեկտրոնային սարքեր են, որոնք նախատեսված են ծխախոտը տաքացնելու համար՝ այրելու փոխարեն։
- Տաքացնում է հատուկ մշակված ծխախոտ պարունակող գլանակները
- Չի այրում ծխախոտը
- Չի առաջանում դասական ծուխ կամ խեժ, արտազատում է նիկոտին պարունակող աէրոզոլ
Կարևոր տարբերություն՝ օգտագործման ընթացքում բացակայում է այրումը, ի տարբերություն սիգարետի չի առաջացնում խեժ։
Էլեկտրոնային սիգարետներ
Էլեկտրոնային սիգարետները չեն օգտագործում ծխախոտ, այլ աշխատում են հեղուկի գոլորշիացման միջոցով։
- Օգտագործում են նիկոտին պարունակող հեղուկ (էլ․ հեղուկ)
- Հեղուկը տաքացվում է և վերածվում աէրոզոլի
- Չկա այրում, ամբողջությամբ բացակայում է ծխախոտի տերևը
- Նիկոտինը փոխանցվում է հեղուկի գոլորշիացման միջոցով
Կարևոր տարբերություն՝
Սարքի ակտիվացման դեպքում հեղուկը տաքացվում է և վերածվում աէրոզոլի, որը ներշնչվում է օգտագործողի կողմից։
Նիկոտինի մատակարարման համակարգերը բազմազան են և տարբերվում են իրենց տեխնոլոգիայով, օգտագործման ձևով և ազդեցությամբ։ Այս հոդվածի նպատակը որևէ արտադրատեսակ խրախուսելը ՉԷ, այլ ներկայացնելը, թե ինչ մեզ հայտնի նիկոտինի մատակարարման տեսակներ գոյություն ունեն և որոնք են դրանց միջև հիմնական տարբերությունները։
Միևնույն ժամանակ կարևոր է շեշտել, որ ծխելը զգալիորեն վնասակար է առողջությանը և հանդիսանում է բազմաթիվ լուրջ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Հանրային առողջության տեսանկյունից ամենաարդյունավետ միջոցը մնում է ծխելու ամբողջական դադարեցումը։
Առողջ եղե՛ք։