Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան
25/05/2026 22:48

Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեսակցել է կալանավայրում գտնվող Բագրատ Սրբազանին։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծում է՝ այս իշխանությունները նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չեն ընտրել.

«Բագրատ Սրբազանին էի այցի գնացել։ Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Սրբազանին պահում ճաղերի հետևում։

Ավելին՝ նույնիսկ նրա կալանավորման ժամանակը պատահական չէր ընտրվել։

Ու առհասարակ, վստահ եմ, որ ընտրությունների նախապատրաստման ռազմավարությունը կառուցելիս իշխանությունը նախապես ցուցակներ է կազմել՝ կալանավորման ենթակա դեմքերի, ճնշման ենթակա գործարարների, մարզերում հեղինակություն ունեցող անձանց և այլոց։

Բագրատ Սրբազանի կամքն ու վճռականությունը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։ 

Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան