Ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով Դատախազությունում կգործի թեժ գիծ
25/05/2026 17:06

Ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով Դատախազությունում կգործի թեժ գիծ

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով:

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով Դատախազությունում կգործի թեժ գիծ