.png)
Արցախցիների անվտանգ վերադարձը մեր օրակարգի ամենակարևոր հարցերից է լինելու. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
«Արցախցիների վերադարձը մեր օրակարգի ամենակարևոր հարցերից է լինելու»,- բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ՝ ճիշտ դիվանագիտությամբ՝ չհանձնելով մեր շահերը, արցախցիների շահերը»,- ասել է Կարապետյանը։
Նա նշել է՝ մինչ վերադարձի իրավունքի իրացումը մայր Հայաստանում արցախցիների համար արժանապատիվ կյանք են ապահովելու, իսկ Արցախի հարցը լինելու է օրակարգում՝ որպես կարևորագույններից մեկը։
«Դա լինելու է մեր գլխավոր հարցերից մեկը, դուք կարող եք չանհանգստանալ, անելու ենք ամեն ինչ»,- դիմելով արցախցիներին՝ ասել է Սամվել Կարապետյանը։