«Սրանից ավելի անհիմն ու աբսուրդային ակտ չի եղել». Գլխավոր դատախազության հայցը բավարարեցին, Արցախի ներկայացուցչության շենքն այլևս Արցախինը չէ
26/05/2026 19:16

«Սրանից ավելի անհիմն ու աբսուրդային ակտ չի եղել». Գլխավոր դատախազության հայցը բավարարեցին, Արցախի ներկայացուցչության շենքն այլևս Արցախինը չէ

ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Տեղի ունեցածը փաստաբան Ռոման Երիցյանը պատմական խայտառակություն է որակում։ Նա գրել է.

«Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց։

ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։

Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։

Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում»։

«Սրանից ավելի անհիմն ու աբսուրդային ակտ չի եղել». Գլխավոր դատախազության հայցը բավարարեցին, Արցախի ներկայացուցչության շենքն այլևս Արցախինը չէ