Կառավարության կողմից նախաձեռնվելու է ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու՝ պետականացնելու գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան
26/05/2026 19:06

Կառավարության կողմից նախաձեռնվելու է ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու՝ պետականացնելու գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց են սկսում։ Այդ մասին նա սոցցանցի իր էջում է գրել.

«Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։

Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»։  

Կառավարության կողմից նախաձեռնվելու է ՀԷՑ ՓԲԸ բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու՝ պետականացնելու գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան