Ջանք կգործադրեմ չմեկնաբանել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. Արարատ Միրզոյան
26/05/2026 18:53

Ջանք կգործադրեմ չմեկնաբանել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որում, ի թիվս այլ հարցերի, Վարդանյանն անդրադարձել էր նաև մայիսի 28-ին կայանալիք ռազմական շքերթին՝ համարելով այն անբարոյական, երբ  զինվորներ ու սպաներ են գտնվում գերության մեջ։

«Ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես է գալիս  գերության, պատանդառության մեջ գտնվող որևէ անձ։

Ես կարող եմ իմ ենթադրություններն ունենալ մոտիվացիայի վերաբերյալ,  կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն, բայց  ջանք կգործադրեմ, որ զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, քանի որ  կոռեկտ չեմ համարում»,-ասաց Միրզոյանը

Ջանք կգործադրեմ չմեկնաբանել Ռուբեն Վարդանյանի ուղերձը. Արարատ Միրզոյան