.jpg)
26/05/2026 08:44
«Փաստ». «Հայաստան» դաշինքը նախատեսում է լայն կոալիցիա կազմել
«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Հայաստան» դաշինքը նախատեսում է լայն կոալիցիա կազմելով՝ ձևավորել առաջիկա կառավարության կազմը, նախարարական պաշտոններ են առաջարկվելու տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ արտախորհրդարանական: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը կազմել է սփյուռքահայերի ցուցակ, որոնք հրավիրվելու են Հայաստան՝ այդպիսով համախմբելով հայկական ներուժը, որը անտեսված է եղել վերջին տարիներին»: