«Փաստ». «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ
26/05/2026 08:40

«Փաստ». «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ

«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած ընտրության պարագայում կարևորվում են ոչ միայն ծրագրերը, այլև այն անձինք, որոնք կյանքի են կոչելու դրանք, այսինքն՝ ապագա կառավարության անդամները: Ըստ այդմ, պատահական չէ հանրության հետաքրքրությունը, թե հիմնական ընդդիմադիր ուժերն ինչ «կադրային ռեսուրսով» են մոտենում ընտրություններին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առումով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն հաստատված է Ներքին գործերի նախարարի թեկնածուն: Նա, մեր տեղեկություններով, ներկայում գործող ոստիկաններից է»։

«Փաստ». «Հայաստան» դաշինքում կան որոշակի հստակեցումներ