.jpg)
26/05/2026 15:27
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը. Շոյգու
Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի կողմից այդ հակամարտության ժամանակ օգնություն ցուցաբերելու ոչ մի դիմում չի եղել»,-ասել է Շոյգուն՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։