.jpg)
«Իրենք իրենցով նիստ են արել, որոշել են, որ պետք է կալանավորեն». Փաստաբանը մանրամասներ է հայտնել Վարդան Ղուկասյանի որդու կալանավորման վերաբերյալ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են։ Այս մասին Aysor.am-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ 2 օր առաջ հայտնել են՝ արտահերթ նիստ է նշանակվել՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցի քննարկման հարցով. «Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել՝ տնային կալանքի պայմանի խախտման հետ կապված։
Նիստ էր նշանակված երեկ՝ ժամը 15։00-ին, բայց քանի որ այլ գործերով ունեցել ենք նիստեր, որոնցից չէինք կարող բացակայել, նշել ենք, որ չենք կարող տվյալ ժամին այդ նիստին ներկա լինել»։
Փաստաբանն ընդգծեց, որ խնդրել են նիստը նշանակել կա՛մ այլ օր, կա՛մ այլ ժամի։ Պատասխան են ստացել, որ քննարկումից հետո իրենց տեղյակ կպահեն։
«Արդյունքում նիստը կայացել է առանց պաշտպանական կողմի ներկայության։ Իրենք իրենցով նիստ են արել, որոշել են, որ պետք է կալանավորեն։ Այդքան բան գիտենք այս պահին»։
Մարիամ Անտոնյան