.jpg)
Ես 10 000 կիլոմետր կտրել, Կանադայից եկել եմ, որ մերժեմ այս իշխանությանը, քանի որ նրանք էլ մեզ են մերժում (Տեսանյութ)
Շատ եմ շփվում մարդկանց հետ, շատերը լավ պատկերացնում են՝ ինչ իրավիճակում ենք, և կարծում եմ, որ այս անգամ ընտրության մասնակցությունն ավելի բարձր է լինելու։ Հատկապես տեսնում եմ՝ երիտասարդների հետաքրքրությունը նախորդի համեմատ աճել է, նախորդ ընտրությանը մարդկանց վերքերը շատ թարմ էին։
Ես 10 000 կիլոմետր կտրել, Կանադայից եկել եմ այստեղ, որ մասնակցեմ հույժ կարևոր ընտրության, ես հույս ունեմ, որ իմ հայրենակիցները 10000 քայլը կանեն, կգնան տեղամաս, անկախ ամենից կանեն իրենց ընտրությունը։ Ուզում եմ՝ մի պահ կանգ առնեն, մտածեն՝ ինչին են հավատում, որ արժեքներն են իրենց համար կարևոր, ըստ այդմ, կատարեն ընտրությունը, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչ Եկատերինա Թաիրյանը։
«Մենք հիմա ջրբաժանին ենք կանգնած, պետք է մերժենք այս իշխանությանը, որովհետև իրենք մեզ են մերժում, իրենք մերժել են հայ լինելը, իրենց անհանգստացնում է, որ հայ ժողովուրդը դեռ ողջ է, պայքարում է, պահանջներ է ներկայացնում իրենց։
Մենք պետք կատարենք մեր քաղաքացիական պարտքը, սփյուռքի վերջին համաժողովի կոչն էլ այն է, որ կարևորվում է ՀՀ քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, հորդոր հնչեց՝ սեփական միջոցներով գալ հայրենիք, կատարել ընտրություն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։