.jpg)
ԱԳՆ-ն ստացել է ռուսական կողմի նամակը, որում զգուշացնում են՝ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, գազի մատակարարման համաձայնագիրը կչեղարկվի
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից Aysor.am-ին հայտնել են՝ ստացել են Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ս.Ե. Ցիվիլևի նամակը, որում տեղեկացվում է, որ եթե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի «ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակած ադամանդի մատակարարման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը»։
«Այսօր ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է։
Նամակը կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,- ասել են ԱԳՆ-ից:
Հիշեցնենք՝ ռուսական կողմը երեկ էր ՀՀ ՏԿԵ նախարարությանը նամակ ուղարկել, որում նշել էր՝ Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։