.jpg)
«Մինչ այս պահը չգիտենք՝ ինչ մեղադրանք է, կամ ինչ կասկածով են ձերբակալվել». «Ուժեղ Հայաստան»-ի 8 աջակիցներ տեղափոխվել են Հակակոռուպցիոն կոմիտե
«Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 աջակիցներ Մասիս համայնքի Արբատ գյուղից տեղափոխվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, այս մասին Aysor.am-ին հայտնեց փաստաբան Յուրա Իվանյանը:
«Չեն թողնում, որ փաստաբանները բարձրանան, իրավաբանական օգնություն ցույց տան։ Հարազատները դիմել են փաստաբաններին, բայց մինչ այս պահը չգիտենք՝ ինչ մեղադրանք է, կամ ինչ կասկածով են ձերբակալվել, որ վարչությունն է»,-նշեց Յուրա Իվանյանը։
Փաստաբանը հավելեց՝ իրենց ոչինչ չեն հայտնում, ոչ էլ փաստաբանների դիմումներն են ընդունում, որպեսզի կարողանան մասնակցել։
Մարիամ Անտոնյան