Վեհափառ Հայրապետը Սարդարապատում աղոթք բարձրացրեց զոհված հայորդիների հոգիների հանգստության համար (տեսանյութ)
28/05/2026 11:44

Վեհափառ Հայրապետը Սարդարապատում աղոթք բարձրացրեց զոհված հայորդիների հոգիների հանգստության համար (տեսանյութ)

Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սարդարապատի հուշահամալիր` ուղեկցությամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների։

Ամենայն Հայոց Հայրապետը հարգանքի տուրք մատուցեց հանուն հայոց անկախ պետականության զոհված հայորդիների անմահ հիշատակին:

Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց մայիսյան հերոսամարտերում զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Կաթողիկոսն այսօր նաև ուղերձ էր հղել՝ շեշտելով. «Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։

Վեհափառ Հայրապետը Սարդարապատում աղոթք բարձրացրեց զոհված հայորդիների հոգիների հանգստության համար (տեսանյութ)