.jpg)
Հայաստանն այսուհետ որևէ հարցում առանց այլընտրանքի չի մնալու. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն այսուհետ որևէ հարցում առանց այլընտրանքի չի մնալու, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Չի լինելու որևէ հարց, որ Հայաստանը չունենա այլընտրանք, կարծում եմ ՝ այսօրվա զորհանդես-հաշվետվությունը դրա վառ ապացույցն է, որովհետև 7 տարբեր երկրների արտադրությունն էր ցուցադրված»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն էներգետիկ անկախ երկիր լինելու հնարավորություն ունի, որովհետև արևային ռեսուրսները Հայաստանին անսահմանափակ հնարավորություններ են տալիս։
Նա ասաց նաև, որ Հայաստանն ԱՄՆ-ի հետ աշխատելու է ՀՀ նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, Հայաստանը մինչև հնարավոր վերջին կետը զարգացնելու է ԵԱՏՄ-ում համագործակցությունը։