.jpg)
Հայաստանի անվտանգությունն ապահովող ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու նախադրյալներ չկան. Շոյգու
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու նախադրյալներ չկան, այն ապահովում է այդ երկրի անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազան գործում է, Ռուսաստանը առայժմ որևէ նախադրյալ կամ վտանգ չի տեսնում, որ այդ ռազմաբազան այնտեղ չգտնվի»,- մասնավորապես, ասել է Շոյգուն։
Հիշեցնենք՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը, 2010 թվականին կնքված միջպետական պայմանագրի համաձայն, երկարաձգվել է մինչև 2044 թվականը։