ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային
28/05/2026 09:39

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային

ԱՄՆ-ի կողմից Բենդեր-Աբբասի վրա հարձակումից հետո ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային։

«Ամերիկյան ռազմական բազան, որտեղից իրականացվել էր հարձակումը, առավոտյան ժամը 04:50-ին ենթարկվել է հարվածի»,- հայտնում է Press TV-ն՝ հղում անելով կորպուսի հայտարարությանը։

ԻՀՊԿ-ում նաև ընդգծել են, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա անպատասխան չի մնա, իսկ եթե հարձակումները կրկնվեն, Իրանը կգործի էլ ավելի «վճռականորեն»։

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել ԱՄՆ ռազմաբազային