«Վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց՝ նրանք որևէ հանցանք չեն կատարել». Գյումրեցի եղբայրներն արդարացվեցին
28/05/2026 23:06

«Վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց՝ նրանք որևէ հանցանք չեն կատարել». Գյումրեցի եղբայրներն արդարացվեցին

Գյումրեցի եղբայրներին, որոնց ձերբակալել էին հաջակցություն Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անցկացված ակցիայի ժամանակ, արդարացրել են։ Տեղեկությունը փաստաբան Արսեն Բաբայանն է հայտնել։

«Երկար ու ձիգ պայքարից հետո վերջապես Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին՝ հենց նախաքննությամ փուլում:

Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրեցին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել:

Հիշեցնեմ, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետի ձերբակալման օրը, քաղաքապետարանի բակից՝ այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը:

Այսպիսով հաստատվեց, որ Կարենն ու Կարուշը որևէ հանցանք չէին կատարել»:

 

«Վերջապես Շիրակի մարզի դատախազությունը ընդունեց՝ նրանք որևէ հանցանք չեն կատարել». Գյումրեցի եղբայրներն արդարացվեցին