.jpg)
28/05/2026 09:01
Կհնչի թնդանոթի 3 կրակոց․ ՊՆ
ՊՆ-ից զգուշացրել են կրակոցների ու ավիացիայի թռիչքի մասին։
«Հարգելի՛ հայրենակիցներ, հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց, ինչպես նաև տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք։
Խնդրում ենք ընդունել ի գիտություն», - նշված է հաղորդագրությունում։