.jpg)
ԵԱՏՄ-ից ոչ միայն դուրս չենք գալու, այլև պատրաստվում ենք մեր լծակներն օգտագործել ՀՀ-ի տնտեսական շահերը պաշտպանելու համար
Մենք ասում ենք, որ Եվրասիական տնտեսական միությունից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար, այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին։
«Ինչ վերաբերում է արտահանմանն ու ներմուծմանը՝ այս դեպքում էլ մենք դիվերսիֆիկացվում ենք, և դա նոր չի սկսվել։ Եթե հետևեք մեր վիճակագրությանը, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհուպ կրկնապատկվել են։
Ես շատ ուրախ եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանով արտահանումների համար, նաև առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու հանդիպելու՝ այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու»,-ասաց վարչապետը։