.jpg)
29/05/2026 19:32
Թրամփը մանրամասներ է հայտնել բանակցություններից
Իրանական և ամերիկյան կողմերի բանակցություններում առանցքային հարցերը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի հետ, դեռևս չեն լուծվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա հավելել է, թե մի շարք այլ հարցերի շուրջ համաձայնություն, այնուամենայնիվ, կայացվել է։
«Մյուս հարցերի շուրջ, որոնք ոչ այդքան կարևոր նշանակություն ունեն, համաձայնություն արդեն կայացվել է»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։