Ռուսաստանը սահմանափակում է մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ուզբեկստանից
29/05/2026 18:58

Ռուսաստանը սահմանափակում է մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ուզբեկստանից

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավորապես կարգելի մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ուզբեկստանի 10 արտահանող ընկերություններից, որոնք ամենաշատ խախտումներն են գրանցել։

Կառույցը հայտարարել է, որ որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է, ինչպես նաև ԵԱՏՄ-ի համար կարանտինային ապրանքների ներմուծման հաճախացած դեպքերը կանխելը։

«2026 թվականի սկզբից ի վեր հայտնաբերվել է ԵԱՏՄ-ի համար կարանտինային համարվող 132 օբյեկտ»,- նշված է  «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունում։

Ասվում է նաև, որ բուսասանիտարական նորմերի համակարգված խախտումները հաստատում են, որ ուզբեկական կողմը Ռուսաստան մատակարարվող մրգի և բանջարեղենի բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ բավականաչափ արդյունավետություն չի ապահովում։

 

Ռուսաստանը սահմանափակում է մրգերի և բանջարեղենի ներմուծումը Ուզբեկստանից