.png)
Խոշոր վթար Կոտայքում, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի է տուժել։
Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկները , որոնք տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրանց տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։