.jpg)
Viva-ն գործարկել է «VOXI» կանխավճարային սակագնային պլանը
Viva-ն ներկայացնում է «VOXI» նոր սակագնային պլանը՝ մշակված առավելապես ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդների համար:
Անցնելով «VOXI» կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդը ստանում է 500 րոպե (ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, ՄՏՍ Ռուսաստան, t2) խոսելաժամանակ, ինչպես նաև 200 SMS ուղարկելու հնարավորություն:
Իսկ 500 րոպե փաթեթը սպառելուց հետո բաժանորդը ստանում է 10 000 ներցանցային րոպե:
Ակտիվացման հրահանգ՝ *208*1200#
Ակտիվացման գին՝ 1200 դրամ / 30 օր
Ծանոթություններ
·Սակագնային պլանում հիմնական ինտերնետ փաթեթ ներառված չէ։
·Նախքան գործողության 30-օրյա ժամկետի ավարտը հասանելի են «+10ԳԲ», «+20ԳԲ», «+Premium», «+Unlim», «+Unlim 3 ժամ», օրական ինտերնետ-փաթեթներ տրամադրող «BIT», «Super BIT», «Super BIT+», «Super զույգ» ծառայությունները:
·Նախքան գործողության 30-օրյա ժամկետի ավարտը հասանելի են «+100 րոպե» և «+300 րոպե» ծառայությունները։
·Գործողության 30-օրյա ժամկետը լրանալուց հետո հասանելի են օրական ինտերնետ-փաթեթներ տրամադրող «BIT», «Super BIT», «Super BIT+», «Super զույգ» ծառայությունները: