Մի խումբ տղամարդիկ փայտե մահակներով կոտրել են գիշերային ակումբի դուռը
30/05/2026 19:38

Մի խումբ տղամարդիկ փայտե մահակներով կոտրել են գիշերային ակումբի դուռը

Մայիսի 20-ին հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի  մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26 հասցեում գործող «Աուրա» գիշերային ակումբում վիճաբանություն է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում ակումբի հաճախորդը գարեջրի շիշ է կոտրել հատակին, իսկ անվտանգության աշխատակիցը դիտողություն է արել նրան և ընկերների հետ դուրս հրավիրել ակումբից։ Հեռանալուց որոշ ժամանակ անց նրանք մի խումբ անձանց հետ վերադարձել են ակումբ և փայտյա մահակներով կոտրել մուտքի դուռը, սրահի գույքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերը նշված անձանց հայտնաբերել են, խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին։
 

Մի խումբ տղամարդիկ փայտե մահակներով կոտրել են գիշերային ակումբի դուռը