Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք․ ճանապարհը, որով տեսնում ենք ապագան․ Ծառուկյան (Տեսանյութ)
30/05/2026 09:05

Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք․ ճանապարհը, որով տեսնում ենք ապագան․ Ծառուկյան (Տեսանյութ)

Թիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանը։

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրը մեր քաղաքական տեսլականն է՝ ուղղված խաղաղության, սոցիալական արդարության և երկրի զարգացման ապահովմանը։ Կարևոր է, որ ծրագրի յուրաքանչյուր դրույթ հասկանալի ու հասանելի ներկայացվի հանրությանը, քանի որ մեր խոսքը հիմնված է պատասխանատվության և իրական գործի վրա։

Սա է այն ճանապարհը, որով տեսնում ենք Հայաստանի ապագան՝
«Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»», - ֆեյսբուքյան էջում գրել է Ծառուկյանը։