.png)
30/05/2026 17:25
ՎԱԶ 2107-ն ընկել է ձորակը, տուժածներ կան
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։