«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել
30/05/2026 08:25

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր և ընտանիքի միակ կեցավայրն է։ Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են և նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։ Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում: Մեր աղբյուրի կարծիքով, սա պայմանավորված է Փաշինյանի` արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ և Ալիևի առջև ստանձնած պարտավորություններով»։
 

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել