Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի
30/05/2026 21:05

Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների նոր վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը». չնայած այն հանգամանքին, որ «արքայական ակումբը» 2025/2026 մրցաշրջանն ավարտել է առանց նվաճած տիտղոսների, ակումբի շուկայական արժեքը գնահատվում է ռեկորդային՝ 9,5 միլիարդ դոլար։

Աշխարհի ամենաթանկ ակումբների լավագույն տասնյակը․

1․ «Ռեալ Մադրիդ» (9,5 միլիարդ դոլար)

2․ «Բարսելոնա» (7,5 միլիարդ դոլար)

3․ «Մանչեսթեր Յունայթեդ» (7,2 միլիարդ դոլար)

4․ «Լիվերպուլ» (6,2 միլիարդ դոլար)

5․ ՊՍԺ (5,8 միլիարդ դոլար)

6․ «Բավարիա» (5,7 միլիարդ դոլար)

7․ «Մանչեսթեր Սիթի» (5,5 միլիարդ դոլար)

8․ «Արսենալ» (5,4 միլիարդ դոլար)

9․ «Չելսի» (4,2 միլիարդ դոլար)

10․ «Տոտենհեմ» (3 միլիարդ դոլար)

Աղբյուր՝ armsport.am

Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի